Անօդաչու սարքը տեսանկարել է Բարդարբունգա հրաբխի ժայքումը, այնուհետ հալվել տաքությունից. տեսանյութ
Իսլանդիայում այս տարվա օգոստոսի 18-ին տեղի է ունեցել Բարդարբունգա հրաբխի ժայթքումը, որը մինչ օրս շարունակվում է:
Հրաբխի ժայթքումը տեսանկարահանվել է DJI-ի աշխատակից Էրիկ Չենգի կողմից՝ DJI Phantom 2 անօդաչու թռչող սարքի վրա տեղադրված GoPro Hero 3 հրակայուն տեսախցիկով:
Այն կետից, որտեղ կանգնած է եղել նկարահանողը, անօդաչուն պետք է թռչեր 1,5 կմ, որպեսզի հասներ հրաբխի գագաթին: Մոտենակով հրաբխին՝ նրա տաքությունից տեսախցիկը հալվել է, բայց նրա միկրո-SD քարտը դիմացել է այդ տաքությանը: