211652_close_icon
views-count3057 դիտում article-date 21:04 28-11-2014

Անօդաչու սարքը տեսանկարում է Չեռնոբոլը՝ աղետից 28 տարի հետո. տեսանյութ

Ռեժիսոր Դենի Քուքը անօդաչու թռչող սարքի օգնությամբ տեսանյութ է ստեղծել Չեռնոբոլի մասին: Անօդաչու սարքը թռիչքներ է իրականացրել Չեռնոբոլի երկնքում, իսկ ռեժիսորը՝ շրջել քաղաքում մոտ մեկ շաբաթ: Հիշեցնենք, որ 28 տարի առաջ՝ 1986թ-ին, տեղի ունեցավ Ուկրայինայի Չեռնոբիլի ատոմակայանի ռեակտորի պայթյուն: Տեղի ունեցած վթարի արդյունքում ռադիոակտիվ աղտոտվածության էր ենթարկվել Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի շուրջ 150 հազար քառ. կմ տարածք: Այդ տարածքում բնակվում էր շուրջ 7 մլն մարդ, որոնց տարհանման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցել էր շուրջ 800 հազար մարդ, որոնցից շատերը մահացու ռադիացիայի չափաբաժին ստացան: Վթարի գոտուց մոտ 200.000 մարդ տարհանվեց, հարյուրավոր մարդիկ՝ մահացան։ Ներկայացնում ենք տեսանյութը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր