«Ամանորին ընդառաջ» խորագրով համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր երգերը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային համերգը:
«Ամանորին ընդառաջ» խորագրով համերգային երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ինչպես հին, այնպես էլ նոր երգերը: Ելույթներով հանդես կգան Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաները և գործիքային համույթը` Խաչիկ Սահակյանի ղեկավարությամբ: