211652_close_icon
views-count7052 դիտում article-date 11:42 30-09-2021

Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի երգերը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում կհնչեն ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի երգերը:

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։ Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլեւ բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։ Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաեւ՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ։ 

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր։ Այսօր եւ վաղը երեկոյան, ժամը 20։00-22։00, կհնչեն Հայկոյի երգերը»,-գրել է Հայկ Մարությանը:

Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա արդեն շուրջ մեկ շաբաթ հիվանդանոցում պայքարում էր կորոնավիրուսի հիվանդության դեմ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր