211652_close_icon

Դիմիտրի Պայե. Եվրո-2016-ից հետո երեխաներիս արգելել եմ Ռոնալդուի անունը տալ

views-count5044 դիտում article-date 18:11 16-12-2016
«Վեսթ Հեմի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեն պատմել է, որ իր երեխաներին արգելել է տալ Կրիշտիանու Ռոնալդուի անունը` այն բանից հետո, երբ Եվրո-2016-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը պարտվեց Պորտուգալիայի հավաքականին (0:1): «Ես երեխաներ ունեմ, այդ իսկ պատճառով հասկանում եմ ֆուտբոլիստների ազդեցությունը: Նրանց աչքերից եմ տեսնում, թե ինչպես են խելագարվում որոշ խաղացողների համար: Նրանք հիանում են այդ ֆուտբոլիստներով, կրկնում նրանց ժեստերը, խոսքերը, գոլեր տոնելու ոճերը: Նրանց դուր են գալիս Ռոնալդուն և Մեսին: Սակայն Եվրո-2016-ից հետո ես նրանց արգելել եմ Ռոնալդուի անունը տալ», ասել է Պայեն:

Նմանատիպ նյութեր