211652_close_icon
views-count5571 դիտում article-date 22:21 22-06-2016

Եվրո-2016. Ֆանտաստիկ իրադարձություններ F խմբում, Ռոնալդուի սուպերգոլը, իսլանդացիների սխրանքը. տեսանյութ

Վերջապես Եվրո-2016-ում ականատես եղանք իսկապես վառ, գեղեցիկ, գոլառատ, դիտարժան եւ ամենակարեւորը` իրադարձություններով հարուստ խաղերի: Վերջին տուրից առաջ F խմբում բոլոր թիմերն էլ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունեին: Իսկական ներկայացում էր Հունգարիա-Պորտուգալիա հանդիպումը: Ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին երկու թիմերը, գոլերը, ընդ որում` բավական գեղեցիկ, հաջորդում էին միմյանց: Հունգարացիները երեք անգամ հաշվի մեջ առաջ անցան, երեք անգամ էլ պորտուգալացիները հավասարեցրին: Ի վերջո թիմերը հոգնեցին գոլերից եւ համաձայնվեցին երկուսին էլ ձեռնտու հաշվին` 3:3 Հունգարացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բալաժ Ջուջակը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում վերջապես առաջին գոլերը խփեց Կրիշտիանուն: Հատկապես գեղեցիկ էր նրա կրնկով գոլը: Պակաս գոլառատ, սակայն ոչ պակաս դիտարժան ու դրամատիկ ստացվեց այս խմբում Իսլանդիա-Ավստրիա հանդիպումը: Ավստրիացիներին միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն իսլանդացիներին էլ էին միավորներ պետք: Ու հենց Իսլանդիայի հավաքականը բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո ավստրիացիները կորցնելու ոչինչ չունենալով, առաջ նետվեցին: Սակայն սա ավստրիացիների օրը չէր: Նախ, Դրագովիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, 60-րդ րոպեին Շոպֆը կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն հանդիպման ավելացված վերջին վայրկյաններին, երբ նույնիսկ ավստրիացիների դարպասապահն էր միացել վերջին գրոհին, իսլանդացիները երեք հոգով հակագրոհ կազմակերպեցին եւ Տրաուստասոնը խփեց հաղթական գնդակը` 2:1: Սենսացիոն արդյունք իսլանդացիների համար: Արդյունքում այս խմբում հետեւյալ պատկերը ստացվեց. 1-ին տեղը 5 միավորով գրավեց Հունգարիան, ինչը արդեն մեծ անակնկալ է: 2-րդ տեղը նույնքան միավորով գրավեց Իսլանդիան, որը պարզապես գնդակների ավելի վատ հարաբերության պատճառով զիջեց հունգարներին: Պորտուգալիան երեք ոչ-ոքի խաղաց, վաստակեց 3 միավոր, ինչը նրան փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց: Ավստրիան 1 միավորով գրավեց վերջին տեղը: Չափազանց զարմանալի խումբ էր: [b]Եվրո-2016. F խումբ, երրորդ տուր, առաջին խաղակես [/b]Հունգարիա - Պորտուգալիա՝ 3:3 Զոլթան Գերա, 19, Բալաժ Ջուջակ, 47, 55 – Նանի, 42, Կրիշտիանու Ռոնալդու, 50, 62 Իսլանդիա - Ավստրիա՝ 2։1 Յոն Բոդվարսոն, 18, Արնոր Տրաուստասոն, 90+4 – Ալեսանդրո Շոպֆ, 60
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր