211652_close_icon
views-count4344 դիտում article-date 14:53 25-06-2016

Եվրո-2016. Խորվաթիա-Պորտուգալիա. Մեքենան ընդդեմ Ռոնալդուի. անոնս. տեսանյութ

Այսօր ժամը 23:00-ին Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում կկայանա օրվա ամենահետաքրքիր ու ինտրիգային հանդիպումը՝ Խորվաթիա-Պորտուգալիա: Խորվաթները արդեն բոլորին զարմացրել և հիացրել են: Չենք զարմանա, եթե Խորվաթիան այս մրցաշարում հաղթող ճանաչվի: Շատ լավ փորձարկված մեքենա է հիշեցնում Խորվաթիայի հավաքականը: Ոչ ամենաուժեղ կազմով հաղթել Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի և խմբում գրավել 1-ին տեղը, դա արդեն ցույց է տալիս այս թիմի խաղամակարդակն ու ներուժը: Խորվաթների մոտ հատկապես տպավորում է նրանց համարձակությունը, հեղինակությունների առջև չերկնչելու, չնահանջելու բնավորությունը: Այդպիսի հեղինակություն է խորվաթների համար այսօր լինելու Պորտուգալիայի հավաքականն ու նրա առաջատարը՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացիները հազիվ կարողացան խմբից դուրս գալ, ընդ որում, շատերի կարծիքով, ամենաթույլ խմբերից մեկից: 3 խաղում ոչ մի հաղթանակ, նման բան ոչ-ոքի չէր սպասում: Դեռ լավ է, որ պորտուգալացիները լրացուցիչ հաշվարկներով կարողացան 3-րդ տեղից փլեյ-օֆֆ դուրս գալ: Մյուս կողմից, 1982 թվականին իտալացիներն էլ խմբում 3 ոչ-ոքի խաղացին, բայց վերցրեցին ու աշխարհի չեմպիոն դարձան: Ինչո՞ւ նույնը չփորձեն անել պորտուգալացիները, որոնք իրենց կազմում ունեն մի շարք բարձրակարգ խաղացողներ: Մնում է կարգավորել թիմային խաղն ու պաշտպանությունում ավելի ուշադիր լինել: Շատ բարդ է կանխատեսել այս խաղի հաղթողին: Թղթի վրա Խորվաթիայի շանսերն ավելի բարձր են, բայց դա՝ միայն թղթի վրա: Գուդվին» բուքմեյքերական գրասենյակը այս հանդիպման համար հետևյալ գործակիցներն է սահմանել: [b]Ո՞վ կհաղթի՝ Խորվաթիա 2.7, Պորտուգալիա 3.05, Ոչ ոքի 3: Իվան Ռակիտիչ կդառնա գոլի հեղինակ՝ այո 7.1, ոչ 1.1: Լուկա Մոդրիչ կդառնա գոլի հեղինակ՝ այո 7.55, ոչ 1.09: Կրիշտիանու Ռոնալդու կդառնա գոլի հեղինակ՝ այո 2.6. ոչ 1.5: [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր