Հալեպի արևելյան հատվածի ազատագրման օպերացիան ավարտվել է. ՌԴ ՊՆ
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը հայտնել է, որ Հալեպի արևելյան հատվածի թաղամասերի ազատագրման գործողություններն ավարտվել են, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարության ամմուլի կենտրոնին։
Հաղորդվում է նաև, որ ներկա պահին Սիրիայի կառավարական ուժերը զբաղված են առանձին կետերի «մաքրմամբ»։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, ո Հալեպի արևելյան շրջաններից գրոհայինների դուրսբերման գործընթացն ավարտվել է։