Սիրիական բանակն ամբողջովին շրջափակել է Հալեպի արևելյան հատվածը
Սիրիայի ակտիվիստները հայտնել են, որ կառավարական ուժերը շրջափակման մեջ են առել Հալեպի արևելյան մասը, որտեղ վերահսկողություն են իրականացնում ապստամբները, հաղորդում է BBC-ն:
Բացի այդ, սիրիական բանակը փակել է միակ ճանապարհը, որը տանում է դեպի այդ շրջանները:
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին դիրքավորվեց Կաստելլո մայրուղու վրա՝ փաստացիորեն փակելով երթևեկությունը: Այժմ բանակը գրավել է հենց մայրուղին: