Իբրահիմովիչը խուսափեց պատժից
Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան որոշեց մեղադրանք չներկայացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչին` ԱՊԼ-ի 16-րդ տուրում` «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման (2:1) ժամանակ տեղի ունեցած դրվագի համար:
Գնդակի համար պայքարում Իբրահիմովիչը արմունկով հարվածել էր մրցակցի կիսապաշտպան Յոհան Կաբային:
Երեք նախկին մրցավարներից բաղկացած անկախ հանձնաժողովը` ծանոթանալով այդ դրվագի տեսագրությանը, Իբրահիմովիչի գործողություններին ագրեսիվ վարքագիծ չէր նկատել: