211652_close_icon
views-count1255 դիտում article-date 17:47 24-04-2014

Բարաք Օբաման հերթական անգամ խուսափեց «ցեղասպանություն» բառից. The Armenian Weekly

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել, որում կրկին չի գործածել «ցեղասպանություն» բառը: Այս մասին գրում է [url=http://www.armenianweekly.com/2014/04/24/obama-fails-recognize-genocide/]The Armenian Weekly[/url]-ն: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր մենք նշում ենք Մեծ Եղեռնը (Meds Yeghern) և հարգում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհերի հիշատակը: Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցածը, երբ 1,5 մլն հայեր Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին վերջին օրերին: Մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց ու երեխաների կորսված կյանքերի ու հոգեկան տառապանքների համար: Միանում ենք Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի սգին: Այսկերպ մենք հիշեցնում ենք մեր հավատարմությունը, որպեսզի նման մութ էջեր մարդկության պատմության մեջ այլևս չկրկնվեն»,-ասել է Օբաման: ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ բազմիցս է 1915 թվականի Ցեղասպանության վերաբերյալ արտահայտել իր կարծիքը: «Իմ կարծիքը չի փոխվել: Փաստերի լիարժեք և թափանցիկ ընդունումը բխում է մեր բոլորի շահերից: Մենք շարունակում ենք սերտել այդ դասը Միացյալ Նահանգներում, քանզի ձգտում ենք հաշտվել մեր պատմության այդ մութ պահերի հետ: Մենք ճանաչում և ընդունում ենք քաջ հայերի և թուրքերի աճող թիվը, ովքեր բռնել են այդ ուղին և խրախուսում ենք նրանց ավելին անելու իրենց և մեր կառավարությունների աջակցությամբ»,-ասել է նա: Օբամայի խոսքով՝ իրենք ոգեշնչված են մեծ տառապանքների և դժբախտության հանդեպ խիզախ հայ ժողովրդի տոկունությամբ: «Այսօր մեր մտքերն ու աղոթքներն ամենուր հայերի հետ են: Մենք հիշում ենք Մեծ Եղեռնի սարսափները, հարգում զոհերի հիշատակը և կրկին հաստատում մեր անփոփոխ հավատարմությունը Հայաստանի ժողովրդին և այն սկզբունքին, որ նման գազանությունները հարկավոր է հիշել և եթե հիշենք, կկանխենք դրանց հետագա կրկնությունը»,-եզրափակել է խոսքը ԱՄՆ-ի նախագահը:

Նմանատիպ նյութեր