Ժոզե Մոուրինյո. Ես ասել էի Իբրահիմովիչին, որ Անգլիան հանգստավայր չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել թիմի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի անձնական հատկանիշների մասին:
«Ես գիտեի, որ Իբրահիմովիչը ունի բնավորություն, կամք և խաղամակարդակ: Նրա տարիքում արժեք խոսել բնավորության մասին:
Ես գիտեի, որ նա ունակ է անել այն, ինչ անում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Ես նրան ասել էի, որ Անգլիան հանգստանալու տեղ չէ: Երբ ֆենոմենալ կարիերայով հարուստ տղան ցանկանում է հանգստանալ, նա չի գալիս Անգլիա:
Անգլիա գալիս են, որպեսզի խաղան աշխարհի ամենաբարդ լիգայում: Այս լիգան նրանց համար է, ով ցանկանում է կատարելագործվել և ցույց տալ, թե ինչի է ընդունակ: Զլաթանի որոշումը սրանով է պայմանավորված եղել:
Ես շատ գոհ եմ, և խնդիրը միայն գոլերը չեն: Նրա գոլերը, առաջատարի հատկանիշները, մոտիվացիան. այդ ամենից շատ գոհ եմ», ասել է Մոուրինյոն: