211652_close_icon
views-count38919 դիտում article-date 16:13 31-01-2016

Խոշոր հրդեհ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում. գյուղացիների և հրշեջների շնորհիվ դպրոցում կանխվել է խոշոր հրդեհի տարածումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հունվարի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսահակյան գյուղի միջնակարգ դպրոցում, դեռևս անհայտ պայմաններում, դպրոցի տանիքում առաջացել է հրդեհ: Ինչպես նշված գուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարական խմբերը` գյուղի ողջ բնակչությունը` ահել ու ջահել, կարողացել են կանխել տանիքում աջաջացած խոշոր հրդեհը: Այս պահին գյուղացիների և հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը և հրդեհը մեկուսացվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին առաջին պահից մասնակցել է Իսահակյան համայնքի ղեկավար Արտավազդ Արսենյանը, դպրոցի տնօրեն Գնել Հարությունյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում համայնքի ղեկավարը ասում էր. «Գյուղը գործում է 1978 թ.-ից և անգամ այն մութ ու ցուրտ տարիներին դասաժամերը չեն ընդհատվել: Այս պահին դպրոցում սովորում է 107 աշակերտ և հուսով ենք, մեկ օր դաս չի լինի, բայց երեքշաբթի օրվանից դասընթացները կսկսվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցը կապիտալ վերանորոգվել է այս գյուղում արմատներ ունեցեղ, բայց տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող Ալբերտ Քափրալովի և նրա ընտանիքի կողմից: Կատարվածի մասին տեղեկացվել է արդեն Շիրակի մարզպետարան, սակայն ժամանել է կրթության վարչության պետը, ով հայտնել է, որ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցել է մարզպետին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե օրերի ընթացքում չլուծվի տանիքի ծածկի հարցը` ապա եթե հիմա կկազմի այն մի քանի միլիոն դրամ, այդ աշխատանքները օպերատիվորեն չկատարելու դեպքում` կվնասվի նաև 1-ին և 2-րդ հարկերի այն դասարանները իրենց գույքով, որոնք գյուղացիների և հրշեջների շնորհիվ չեն վնասվել: Ամանորից առաջ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև վերջերս, երբ ոտքը կոտրելուց հետո հանդիպեց ԶԼՄ-ների հետ, հայտարարում էր, որ դասաժամերը չեն ընդհատվի: Ու հիմա պարոն նախարարը եթե ուզում է մարդիկ հավատան իր խոսքին, պետք է կարճ ժամանակում ֆինանսական օգնություն տրամադրեն դպրոցին: Իսկ եթե այդ ամենը չլինի, կստացվի, ինչպես հայտնի «Ոսկե ցլիկ» ֆիլմում` երբ Նաջարյանի ցլիկին ուզում էին տանել` սեղմել էին նրա սախատ ոտքը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր