Մոսկվայում կանխել են ԻՊ-ի նախապատրաստած մի շարք ահաբեկչություններ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մի շարք ահաբեկչական գործողություններ է կանխել երկրի մայրաքաղաք Մոսկվայում, որոնք նախապատրաստել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդում է Ria Novosti-ն։
«Կանխվել է Տաջիկստանի և Մոլդովայի քաղաքացիներից բաղկացած դիվերսիոն-ահաբեկչական խմբի գործունեությունը, ովքեր ծրագրել էին Մոսկվայում ինքնաշեն պայթուցիկների միջոցով մի շարք ահաբեկչական ակտեր իրականացնել»,-հայտնել են ծառայությունում։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչությունների հրահանգը խումբը անմիջականորեն ստացել էր Թուրքիայում գտնվող ԻՊ գաղտնի գործակալից։
Ձերբակալվել է խմբի 4 անդամ։ Նրանցից առգրավվել են կիրառման պատրաստ պայթուցիկ սարքեր, ավտոմատ հրազեն և մեծ քանակի պայթուցիկ նյութեր։ Իսկ այսօր առավոտյան Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բնակելի 18 հարկանի շենքի բնակարաններից մեկում վնասազերծել են, գործողության ընթացքում շենքից տարհանվել է մոտ 150 բնակիչ, այդ թվում՝ 19 երեխա։