Մի շարք ահաբեկչություններ` Աֆղանստանում. կան տասնյակ զոհեր
                        Աֆղանստանում մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Հոստ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է ականապատ ավտոմեքենայում, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում` 12 երեխա: Մյուս պայթյունը, որի զոհ է դարձել առնվազն 25 մարդ, որոտացել է երկրի հյուսիսում` մզկիթի մոտ. Եվս 2 պայթյուն իրականացվել է Քաբուլում. զոհեր, բարեբախտաբար չեն գրանցվել: 
Հարձակումների պատասխանատվությունը ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

