Իրանում մի շարք ահաբեկչություններ են կանխվել
Իրանի իշխանորթյունները հաստատել են, որ սահմանային Սումար քաղաքում ահաբեկչություններ էին նախապատրաստվում, որ կանխվել են ոստիկանության կողմից, հաղորդում է IRNA-ն:
Իրանի ՆԳՆ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալ Հոսեին Զուլֆաղարիի խոսքով՝ խորհրդարանական և Փորձագետների խորհրդի անդամների ընտրությունների ժամանակ, որոնք անցկացվել են փետրվարի 26-ին, Իրաքի հետ սահմանային գոտւց Իրան են ներթափանցել ահաբեկիչներ՝ նպատակ ունենալով խաթարել ընտրությունները:
Ոստիկանությունը չեզոքացրել է 2 ահաբեկչի և այժմ աշխատանքներ են տարվում նրանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ: