4579 դիտում
09:43 14-12-2016
Ադրբեջանական ծառայությունները հատ-հատ աշխատում են Հայաստանի իշխանություններից նեղացած ՀՀ քաղաքացիների հետ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է։ Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու։ Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու։ Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին։ Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակնհայտորեն տիրապետում են այս մարդկանց ցուցակին՝ ամբողջապես կամ մասնակի։ Հայաստանի հատուկ ծառայությունները նույնպես կարող են հեշտությամբ տիրապետել այդ ցուցակին, ընդ որում ամբողջությամբ։ Ադրբեջանական ծառայությունները հատ-հատ աշխատում են Հայաստանի իշխանություններից նեղացած և Հայաստանից հեռացած ՀՀ քաղաքացիների վրա։ Հայաստանի հատուկ ծառայություններին այլ բան չի մնում, քան նույնն անել՝ հատ-հատ աշխատել այդ մարդկանց հետ. ներողություն խնդրել իրենց նկատմամբ երբևէ տեղի ունեցած ապօրինության, անարդար վերաբերմունքի համար։ Բացատրել, որ Բաքու ոտք դնելով այլևս այնտեղից դուրս չեն պրծնի, ստիպված կլինեն ասուլիսներում Հայաստանի դեմ խոսել, Հայաստանի դեմ աշխատել, դավաճանի պիտակ վաստակել և մինչև կյանքի վերջն այդպես ապրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5302 դիտում
09:33 14-09-2017
Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է. «Ժամանակ»
14274 դիտում
09:23 31-03-2020
Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց
Այս բաժնից
976 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1192 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը