Գորիսի արդեն նախկին քաղաքապետը ավագանու նիստից հետո նեղացած հեռացել է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գորիսի արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը նախօրեին ավագանու նիստը վարելուց անմիջապես հետո շատ արագ հավաքել է իրերը և առանց որևէ մեկի հետ շփվելու՝ հեռացել քաղաքապետարանի շենքից:
Նիստի ժամանակ ավագանու 15 անդամներից 13-ը հաստատել է քաղաքապետի հրաժարականի դիմումը: Դեմ է արտահայտվել միայն երկու անդամ, ովքեր արդեն նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցի ազգականներն են՝ քրոջ երեխաները:
Ավագանիի կողմից քաղաքապետի հրաժարականի դիմումն ընդունելուց հետո այն ուղարկվել է մարզպետարան, և, թերևս, կառավարության այսօրվա նիստում քաղաքապետի հրաժարականը կհաստատաի վարչապետը, որից հետո կնշանակվեն քաղաքապետի աքրտահերթ ընտրություններ:
Գորիսի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ադունցը շատ նեղացած է հեռացել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]