3494 դիտում
19:26 13-12-2016
ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև ստորագրվել է համաձայնագիր
Ս. թ. դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում Պետարական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Ս. թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համաձայնագրի» ստորագրման արարողությունը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետև, նախարար Ա. Ամիրյանը հայտնել է, որ օրեր առաջ նշվել է Միխայիլ Պիոտրովսկու ծննդյան օրը, շնորհավորել է Մ. Պիոտրովսկուն և այդ կապակցությամբ նվիրել Հովսեփ Օրբելու հուշադրամ:
Փաստաթղթի ստորագրմանն հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է. «Ստորագրվել է բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով` գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»:
Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու դիտարկմամբ` ստորագրված փաստաթուղթը լուրջ բովանդակություն է պարունակում, այդ թվում` հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և գիտական ուսումնասիրություններ Կարմիր Բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժում, Երևանի 2800-ամյա և Բորիս Պիոտրովսկու 110-ամյա հոբելյաններին նվիրված միջազգային գիտաժողովներ:
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
14:29 20-11-2014
Հայաստանի և Եթովպիայի մշակույթի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
1247 դիտում
13:50 08-04-2016
Համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև
Այս բաժնից
409 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
868 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
667 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ