1253 դիտում
13:50 08-04-2016
Համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրել են համաձայնագիր՝ "Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում" ծրագրի իրագործման վերաբերյալ:
Անդրադառնալով համագործակցությանը՝ Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում, այդ թվում կրթության ոլորտում: Կազմակերպությունը նախարարության հիմնական միջազգային գործընկերներից մեկն է, որի աջակցությունը մշտապես եղել է թիրախային:
Նախարարն ընդգծել է, որ համընդհանուր ներառական կրթության հիմքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկու կարևոր գաղափար է դրել՝ մարդկային ճակատագրերի կառուցում և հասարակական համապատասխան վերաբերմունքի ձևավորում, որի հիմքում պետք է լինի բարությունը: "Կամավորական շարժումները կրթական համակարգում խրախուսվում են և վստահ եմ, որ համընդհանուր ներառականության գաղափարի իրագործումը կդառնա հանրային բոլոր ոլորտներում գերակայություն: Մենք հանրային վերաբերմունք ձևավորելու խնդիր ունենք և այս հարցում ակնկալում ենք արդյունավետ աշխատանք քաղաքացիական հասարակության հետ ",- նշել է նախարարը և հույս հայտնել ԱՄՆ ՄԶԳ հետ կրթության ոլորտի ավանդական և արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական ու կընդգրկի նաև գիտության բնագավառը:
Համագործակցության համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհային աջակցություն հատկացնել կրթական համակարգին՝ շենքային պայմաններն առավել մատչելի դարձնելու և ներառական կրթության կազմակերպման համապատասխան սարքավորումներով ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
2935 դիտում
14:50 02-04-2018
ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր
Այս բաժնից
757 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
697 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
985 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է