2969 դիտում
18:22 13-12-2016
Վարկային բեռի թեթևացումը՝ օրվա հրամայական. «Միասնություն» համազգային շարժում
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Միասնություն» համազգային շարժման նախաձեռնությամբ անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ այս անգամ «Վարկավորման հիմնախնդիրները և վարկային բեռի թեթևացման հրամայականը» թեմայով:
«Միասնության» կողմից առաջարկվող քննարկման այս ձևաչափը, ինչպես նաև՝ թեմայի բազմաշերտությունը և կարևորությունը, ստիպեցին մասնակիցներին՝ ունենալ խորքային քննարկում՝ Հայաստանում վարկային հիմնախնդիրների, և, հատկապես, մասնավոր սեկտորում վարկային բեռին առնչվող կարևոր հարցերի շուրջ:
Բանախոսներից յուրաքանչյուրն անդրադարձավ ոլորտի այն հարցերին, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Խոսվեց, մասնավորապես, բանկային իրավակարգավորումների, վարկառուի իրավունքների պաշտպանության, վարկավորման հստակ չափորոշիչների կիրառման անհրաժեշտության, բանկերի կողմից մոնիտորինգի անցկացման արդյունավետության, բանկերի կողմից պարտաճանաչ վարկառուների համար խրախուսման մեխանիզմների ներդրման, վարկավորման տոկոսադրույքների մարման սեզոնային մոտեցման անհրաժեշտության և այլ հիմնախնդիրների մասին:
«Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանը և Գևորգ Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորեցին նման ձևաչափերի և հանրային քննարկումների անցկացման նշանակությունը: Խաչիկ Գալստյանի խոսքով՝ նման քննարկումները ժողովրդից եկող ազդակների արդյունք են, քանի որ հազարավոր քաղաքացիներ այսօր գտնվում են վարկային ծանր բեռի տակ, որոնց խնդիրների լուծման համար առաջնայինմասնագիտական աջակցությունը, վարկային իրավահարաբերությունների կանոնակարգումը, այդ փոխհարաբերություններում «թույլ» կողմ հանդիսացող վարկառուների շահերի պաշտպանությունը:
Քննարկումների նպատակն է՝ վեր հանել առկա խնդիրներն այս կամ այն ոլորտում, լսել շահառու բոլոր կողմերին և համապատասխան հետևությունների արդյունքում «Միասնության» կողմից ներկայացնել լուծումների համապատասխան առաջարկներ և մշակել համապատասխան քաղաքականակություն:
[b]«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1474 դիտում
18:38 05-12-2020
Հայ ժողովրդի զարգացման միակ բանաձևը ՀՀ կառավարության հրաժարականն է. «Միասնություն» համազգային շարժում
Այս բաժնից
520 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
667 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
553 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ