211652_close_icon
views-count3381 դիտում article-date 17:34 13-12-2016

Եվրո-2018. Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները նույնպես հայտնի են

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2017/2018 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լյուքսեմբուրգի, Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում: Հանդիպումները կկայանան նոյեմբերի 8-ին, 11-ին և 14-ին: Ընդհանուր առմամբ 52 երկրների հավաքականներ բաժանվեցին 13 խմբերի: Նրանցից հաջորդ՝ էլիտ փուլի ուղեգիր կնվաճեն խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված թիմերը, որոնք էլիտ-ռաունդում կմիանան Իսպանիային և Պորտուգալիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները կկայանան 2018 թ. գարնանը: Այստեղ 7 խմբերի հաղթողները կմիանան Ֆինլանդիային, որտեղ էլ 2018 թ. հուլիսին տեղի կունենա եզրափակիչ մրցաշարը:

Նմանատիպ նյութեր