Եվրո-2018. Հայտնի դարձան ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցները
Քիչ առաջ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի և Գերմանիայի հավաքականները, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից փետրվարի 1-ը Լատվիայում: Հաջորդ՝ հիմնական փուլի ուղեգիր կվաստակեն միայն խմբերի հաղթողները:
Նախնական փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ: Հանդիպումները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 3-ից 12-ը Ռումինիայում: Ինչպես նախնական, այնպես էլ հիմնական փուլի հանդիպումների վերջնական ժամկետները կորոշվեն ավելի ուշ: