Թուրքիայում քուրդ կին պատգամավորներ են ձերբակալվել
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրական կուսակցության պատգամավորներ Չախլարե Դեմիրելին և Բեսնե Քոնջանիին։
Ինչպես հաղորդում է Cumhuriyet թերթը, ձերբակալված պատգամավորներին մեղադրում են ահաբեկչական կառույցին սատարելու մեջ։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վերջիններս ծանուցում ստանալուց հետո դատարան չեն ներկայացել, ինչի հետ կապված՝ վճիռ է կայացվել նրանց ձերբակալելու։