1366 դիտում
12:17 14-10-2014
Թուրքիայում 200-ից ավելի քուրդ զինյալ է ձերբակալվել
Թուրքիայի իրավապահները հյուսիսային Սուրուչ քաղաքում ձերբակալել են Քրդական բանվորական կուսակցության 250 զինյալների: Այս մասին հաղորդել է Kanal 7 հեռուստաալիքը:
Տեղեկություների համաձայն՝ ձերբակալված քրդերը սիրիական Քոբաի քաղաքի խաղաղ բակիչների հետ հատել էին թուրք-սիրիական սահմանը և մտել Թուրքիայի տարածք, որտեղ և ձերբակալվել են իրավապահների կողմից:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերն այսօր հարվածներ են հասցրել Հաքքարի նահանգի լեռներում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության ռազմական բազաներին: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, քրդերի ռազմաբազաներին հարվածելու մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քուրդ զինյալները Քոբանիում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված հայտարարել են, որ կհատեն թուրք-իրաքյան սահմանը, որպեսզի միանան Քոբանիում «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարին:
Նմանատիպ նյութեր
4455 դիտում
15:13 01-05-2017
Թուրքիայում վերջին 2 տարում 10.000-ից ավելի քուրդ զինյալ է սպանվել
4501 դիտում
16:24 20-10-2016
Թուրքական օդուժի հարվածների հետևանքով մոտ 200 քուրդ զինյալ է զոհվել. Reuters
3277 դիտում
15:51 28-03-2016
Թուրքիայում 32 քուրդ զինյալ է սպանվել հատուկ գործողության արդյունքում
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում