211652_close_icon
views-count4356 դիտում article-date 13:19 13-12-2016

Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին կհեռանա բիզնեսից

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին կհայտարարի մեծ բիզնեսից իր հեռանալու մասին։ Այդ մասին նա գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Չնայած օրենքը չի պարտադրում ինձ դա անել, բայց ես հունվարի 20-ից կթողնեմ իմ բիզնեսը, որպեսզի կենտրոնանամ նախագահության վրա»,-գրել է Թրամփը։ Վերջինիս խոսքով՝ բիզնեսը կղեկավարեն նրա որդիները՝ Դոնը և Էրիկը, ինչպես նաև գործադիր տնօրենները. «Ոչ մի նոր գործարք չի կնքվի, մինչև ես նախագահ չդառնամ»։ Նա հայտնել է նաև, որ առաջիկայում մամուլի ասուլիս կտա իր բիզնեսի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր