20189 դիտում
18:28 15-02-2019
Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից. «Գրող ու սև ցավ». Աննա Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երգչուհի Աննա Խաչատրյանը նոր երգով ու տեսահոլովակով է ներկայացել իր հանդիսատեսին: Երգը կոչվում է «Գրող ու սև ցավ»:
Երգչուհու նոր աշխատանքը լսարանին երկու մասի է բաժանել, և համացանցում ակտիվ քննարկում է ընթանում. Մի մասը երգին հումորով է մոտենում, մյուս մասը հակառակը՝ չափազանց՝ լուրջ: Երգի ծնունդի և ստեղծագործական կյանքի մասին մեր թղթակիցը զրուցել է Աննա Խաչատրյանի հետ:
[b]-Աննա, ինչո՞ւ գրող ու սև ցավ: [/b]
- Գրող ու սև ցավ, որովհետև ոչ մի լուրջ էմոցիա ներդրված չէ անվան մեջ: Պարզապես նշեմ, որ, ի սկզբանե ուզում էինք ուրախ երգ ստանալ, սակայն, խոսքերը գրելուց հետո հասկացանք, որ էլի տխուր է ստացվել: Սկսեցինք կատակ անել՝ չի գալիս, գրողին գա և այլն, և այդպես հումորից էլ ծնվեց վերնագիր՝ գրող ու սև ցավ
[b]-Երգի վերնագիրը լսարանին երկու մասի է բաժանել: Ի՞նչ կասեք քննադատությունների մասին:[/b]
-Բնական է, որ երգը լսարանին երկու մասի պիտի բաժաներ: Կան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ, կարողացան հումորով մոտենալ այդ ամենին, բայց կան նաև մարդիկ, որ երգին շատ լուրջ են մոտեցել:
-[b]Սպասո՞ւմ էիք, որ քննադատությունները շատ կլինեն, Ձեր լսարանից ինչպիսի՞ արձագանքի էիք սպասում:[/b]
-Բնականաբար,սպասում էի քննադատությունների: Մի կողմից լավ է, որ ինձ այդքան լուրջ են վերաբերվում,բայց վատ է, երբ հաճախ ցենզուրայից դուրս մեկնաբանություններ են գրում, դա անթույլատրելի է: Կան մարդիկ,որ օրերով մտածում են, թե ինչ վատ բան կարելի է գրել։ Դա նշանակում է, որ իմ երգը հասել է նպատակին և ճանաչվել է:
[b]-Ինչպե՞ս է ծնվել այս երգը երգելու գաղափարը: [/b]
-Իրականում, նպատակը ոչ թե երգը երգելն է եղել, այլ այդ երգը ստեղծելը:
[b]-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ իրավիճակ է այժմ տիրում շոուբիզնեսում:[/b]
-Շոուբիզնեսում ամեն ինչ կա, բացի շոուից և բիզնեսից:
[b]
-Ըստ Ձեզ, մեր օրերում որ երգերն են պահանջված, ինչ է ցանկանում տեսնել և լսել հանդիսատեսը:[/b]
-Հայ հանդիսատեսը չափազանց անկանխատեսելի է։Հումորով , ուրախ երգը մե՛կ տեսնում ես ընդունում են, մե՛կ՝ քննադատում:
Սուր քննադատությունների տարափ է սկսվում նաև,երբ այսպես ասած լաց ու կոծ երգեր են ստեղծվում:
[b]
-Դուք Էկրաններից շատ չեք երևում: Նախընտրել եք երաժշտական պասիվ կյա՞նք, թե՞ հանդիսատեսին անակնկալներ են սպասվում: [/b]
-Էկրաններից երևում եմ, երբ ասելիք ունեմ, նորություն կա, իսկ թե ինչու հաճախ չեմ երևում այս կամ այն առիթով, դա պետք է հարցնել հեռուստաընկերություններին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է երգչուհուն նոր տեսահոլովակի առթիվ և մաղթում ստեղծագործական բուռն կյանք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3797 դիտում
19:07 10-09-2018
Կարվախալը ներողություն է խնդրել Շոուից՝ վնասվածք հասցնելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ