47745 դիտում
21:20 10-12-2016
Սուրեն Ճարատանյան. նա ընտրեց մահ իմացեալ՝ անմահությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1955թ.-ի սեպտեմբերի 22-ին ծնված Սուրեն Սիսակի Ճարատանյանը, դեռ 1988 թվականից, ակտիվ մասնակցում էր Հայաստանի անկախացմանն ու Արցախ աշխարհի ազատագրմանը նվիրված երթերին և ցույցերին: Եղավ նաև այն առաջիններից մեկը, որոնք անցան Արցախի ազատագրման զինյալ պայքարին:
Ավելի քան 4 տարի պատերազմի մասնակցելուց հետո նրան հաջողվեց տուն վերադառնալ ողջ և առողջ՝ առանց թշնամու հասցրած վերքերի, օգնել բանակաշինության գործընթացին, աշխատել, ստեղծել իր տունը, մեծացնել և ամուսնացնել իր աղջիկներին: Երկար տարիներ անձնվիրաբար աշխատեց Երևանի մետրոպոլիտենում, սակայն արթուն պահելով նաև իր մարտիկի ոգին՝ նա Երկրապահ Կամավորականների միության ակտիվ անդամներից էր և իր մարտական ընկերների հետ միասին հարմար առիթների դեպքում կրկին այցելում էր սահմանապահ զինվորներին, ոգևորում ու գոտեպնդում նրանց:
Միշտ պատրաստ էր, հարկ եղած դեպքում կրկին զենք վերցնելու, սակայն քաջ գիտակցում էր նաև, որ 3 անգամ վիրահատված ու անառողջ սրտի և այլ առողջական խնդիրների պատճառով, մարտի դաշտում վիրավորվելիս, կկանգնի ծանր իրավիճակի առաջ և կվճարի չափազանց թանկ գնով: Ցավոք՝ այդպես էլ եղավ:
2016թ-ի ապրիլյան պատերազմական գործողությունների առաջին օրերին, իր ԵԿՄ-ական ընկերների հետ միասին կամավոր մեկնեց արցախյան առաջնագիծ և մասնակցեց ծավալված մարտական գործողություններին: Ապրիլի 7-ին, հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողությունների արդյունքում,Սուրեն Ճարատանյանը ստացավ ծանր հրազենային վնասվածք, որը նրա կյանքի համար դարձավ ճակատագրական:
Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի հետ զրույցում, նշեց Սուրեն Ճարատանյանի այրին՝ տիկին Անուշը, զինվորական բժիշկներին հաջողվել է վիրավորված Սուրենին օպերատիվ կերպով հասցնել զինվորական հոսպիտալ, ինչից հետո մեկնարկած երկրատև և դժվարին վիրահատությունը ևս իրականացվել է հաջող կերպով, սակայն Սուրենի կենսական ուժն արդեն սպառվել էր…:
Սուրեն Սիսակի Ճարատանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով:
Ճանաչենք մերօրյա հերոսներին: Հավերժ փա՜ռք և խոնարհում նրանց:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
2108 դիտում
10:31 11-06-2016
«Մահ իմացեալ», բայց «վասն կերակուրի». «Չորրորդ իշխանություն»
2395 դիտում
09:11 18-06-2016
Մահ իմացեալ ախմախություն է. «168 Ժամ»
35610 դիտում
18:50 06-02-2022
Սա´ է իսկական անմահությունը. Հայկ Մարությանը՝ Արթուր Գրիգորյանի մասին