211652_close_icon
views-count5221 դիտում article-date 21:35 09-12-2016

Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [color=#CC0000] Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհից դեպի Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ ընկած հատվածը, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:[/color] Ճանապարհային ոստիկանությունը փակել է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը՝ մինչ մաքրման աշխատանքների ավարտը: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի, Դիլիջանի և Թասի ոլորաններին, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կաթնաղբյուր-Ուրասար, Ստեփանավան-Արմանիս, Գորիս-Սիսիան (12-րդ կմ) ավտոճանապարհներին, ինչպես նաև Մ-2 ավտոճանապարհից դեպի Շինուհայր գյուղ ընկած հատվածում առկա է ձնաբուք: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում, սակայն Լարսի անցակետը բեռնատարների համար միակողմանի (Ռուսաստանի կողմից) փակ է: [/color]

Նմանատիպ նյութեր