211652_close_icon
views-count3511 դիտում article-date 18:47 18-10-2016

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. բեռնատարների համար Լարսի անցակետը փակ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 17.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color] Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար անցակետը փակ է, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր