211652_close_icon
views-count63439 դիտում article-date 21:44 09-12-2016

Սոչիում տեղի ունեցած ավտովթարը զարմացրել է իր ավարտով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Սոչի քաղաքի ավտոճանապարհներից մեկում ավտովթար է տեղի ունեցել, որն իր ավարտով զարմացրել է համացանցի օգտատերերին: Բանն այն է, որ խաչմերուկում շրջադարձ կատարող մեքենային բախվել է ուղիղ ընթացող մեկ այլ մեքենա, որի հարվածից շրջադարձ կատարող մեքենայի վարորդը կողքի դռնի ապակուց դուրս է շպրտվել փողոց: Այդ ամենից հետո առանց վարորդ մնացած ավտոմեքենան «ինքնուրույն կայանվել է» հարևանությամբ գտնվող կայանատեղիում այնպես, կարծես ղեկին վարորդ էր նստած: Ներկայացնում ենք տեսանյութը, որն արձանագրել է փողոցում տեղադրված անվտանգության տեսախցիկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր