211652_close_icon
views-count60203 դիտում article-date 13:51 12-06-2017

Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը դարձել է առեղծված. կա ականատես վկա, ով հայտարարում է, որ մեղավորը եղել է մահացած վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հունիսի 6-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին, երբ Cհrysler-ի վարորդը տեղում մահացել էր, իսկ նրա դին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի վայրում տեղազննություն կատարելու ընթացքում արձանագվել է, որ FAW մակնիշի բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող Cհrysler-ին, ինչն էլ ակնհայտ երևում էր դեպքի վայրում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարության Սիսիանի քննչական բաժնում փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քննչական բաժինը ականատես վկա է գտել, ով իրավապահներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է Cհrysler-ի վարորդը, քանի որ մինչև իր գոտի դուրս գալը, նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վթարային իրավիճակ ստեղծել բեռնատարի վարորդի համար, բեռնատարի վարորդն էլ լուսային և ձայնային ազդանշաններ է անընդհատ արձակել և որպեսզի չբախվի Cհrysler-ին, ինքն էլ իր հերթին է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և այդ ժամանակ Cհrysler-ը կրկին դուրս է եկել այլ գոտի և տեղի է ունեցել բախումը: Առեղծվածային այս վթարի մանրամասները պարզելու համար ավաք քննիչ Արիստակես Գրիգորյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական, հետքաբանական, դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բեռնատարի վարորդը հաստատեց մեր տեղեկութունները, ասելով, որ ինքը ստիպված է դուրս եկել հանդիպակաց գոտի, քանի որ Cհrysler-ը վթարային իրավիճակ էր ստեղծել ու դեպքի վայր ժամանած իրավապահները միանշանակ տեսնելով ավտոմեքենաերի դիրքը՝ պետք է այդ կարծիքը հայտնեին: «Ես էլ լինեի նրանց փոխարեն, այդ կերպ կմտածեի: Բարեբախտաբար, Սիսիանի ոստիկաններն ու քննիչները ականատես վկա են գտել, ով արդեն իրավապահներին հայտնել է իր տեսածը: Ես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բայց խոստովանում եմ, որ ամեն ինչ արեցի, որպեսզի բախումը տեղի չունենա»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/06/1069065/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188.3 կմ հատվածում Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Գրիգոր Թևոսյանը իր վարած FAW մակնիշի 333 ՕR 61 համարանիշի և 931 Լ 01 համարանիշի քարշակ բեռնատար ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտյոմ Խաչատրյանի վարած Cհrysler Touring մակնիշի 34 AQ 632 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը տեղում մահացել էր։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արմեն Կավեյանի գլխավորությամբ։ Մահացածին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր