Նեյմար. Մենք այդպես հեշտ հանձնվողը չենք
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը իր կարծիքն է հայտնել «Ռեալի» հետ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարի հեռանկարների մասին:
«Պրիմերան երկարատև մրցաշար է: Մենք չպետք է նայենք «Ռեալին», պետք է պարզապես մեր աշխատանքը կատարենք, իսկ վերջում կտեսնենք, թե ինչ կստացվի:
Մադրիդը վերջին խաղերից հետո կարողացավ պոկվել, սակայն իսպանական առաջնությունը հեշտ չէ:
Մենք երբեք չենք հանձնվի: «Բարսելոնան» մնացել է նույն «Բարսան»: Մենք չենք փոխի մեր խաղաոճը և ցանկանում ենք ամեն ինչ հաղթել», ասել է Նեյմարը:
Պրիմերայի 14 տուրից հետո «Ռեալը» «Բարսելոնայից» առաջ է 6 միավորով: