Հենրիխ Մխիթարյանը հեշտ հանձնվողը չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարտական է տրամադրված և չի պատրաստվում հանձնվել, թեպետ համառորեն անտեսվում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից և չի ընդգրկվում մանկունյանցիների կազմում:
«Մեր լավագույն օրերը դեռ առջևում են: Շարժվում ենք առաջ: Մեկս բոլորի և բոլորս մեկի համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:
Նշենք, որ Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0:0 խաղաց «Բերնլիի» հետ, որից հետո թիմի երկրպագուների ճնշումը Մուորինյոյի վրա, որ նա չի խաղացնում Մխիթարյանին, էլ ավելի ուժեղացավ