2867 դիտում
16:09 14-01-2021
«Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես ԼՂ հակամարտությունը լուծված է, մինչդեռ առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»․ Քերի Քավանո
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն անդրադարձել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն է, որ Պուտինը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Եռակողմ հանդիպման անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևն իրեն այնպես է պահում, կարծես հակամարտությունը լուծված է, իսկ դա այդպես չէ, առանցքային հարցերը դեռևս մնում են չլուծված»,- թվիթերյան էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ։
Քավանոյի խոսքով՝ «համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։
[url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
[url=https://shamshyan.com/hy/article/2020/11/10/1170182/]Ավելի վաղ[/url]՝ նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու և ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Positive aspect of trilateral meeting: Putin is committed to working on #Karabakh. Troubling aspect: Aliyev acting like conflict's resolved; it's not, key issues remain. Comprehensive settlement needed to establish foundation for lasting peace & prosperity https://t.co/y9ljgr0Y3a
— Carey Cavanaugh (@carey_cavanaugh) January 14, 2021
Նմանատիպ նյութեր
4504 դիտում
08:59 27-06-2019
Մանրամասներ Քոչարյանի, Փաշինյանի և Արցախյան կարգավորման մասին․ Քերի Քավանո․ «Ամերիկայի ձայն»
5185 դիտում
09:01 30-09-2020
Արցախյան խնդիրը չի կարող լուծվել ռազմական եղանակով. Քերի Քավանո․ «Ամերիկայի ձայն»
2971 դիտում
20:31 12-03-2022
Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են. Քերի Քավանո. News.am
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»