Աստանայում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառ, որի մասնակիցն էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը
Ղազախստանում գործող Դեսպանների կանանց ընկերակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 4-ին Աստանայում տեղի ունեցավ ամենամյա բարեգործական տոնավաճառ, որին մասնակցեցին Ղազախստանում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններ և միջազգային կազմակերպություններ: Տոնավաճառին առանձին տաղավարով ներկայացված էր նաև Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը:
Հայաստանի տաղավարում ներկայացված էին հայկական արտադրության ապրանքատեսակներ, մասնավորապես, հայկական լեռնաշխարհում աճող մրգերից և բանջարեղենից պատրաստված պահածոներ, կոմպոտներ, բնական հյութեր, գինիներ, կոնյակներ, ինչպես նաև Ղազախստանում հաստատված հայերին պատկանող ընկերություններում արտադրված մթերքներ և հուշանվերներ:
Հաստատված ավանդույթի համաձայն՝ վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվեց Դեսպանների կանանց ընկերակցության հիմնադրամին։