5750 դիտում
21:58 20-09-2017
Մոսկվայում անց է կացվել ամենամյա «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնը
Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը Մոսկվայում կայացել է արդեն ավանդական դարձած «Ոսկե Նուռ» հայկական արտադրության ապրանքների տոնավաճառ-փառատոնը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները փոխանցելով փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և ներկաներին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը փառատոնին մաղթել է հաջող ընթացք:
Տոնավաճառ-փառատոնի հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին-տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, ինչպես նաև ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին:
Հարկ է նշել, որ «Ոսկե Նուռ» տոնավաճառ-փառատոնում, որը կազմակերպվում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի նախաձեռնությամբ, ներկայացվում են հայկական ավանդական սննդամթերք, գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ ապրանքատեսակներ, հուշանվերներ, հագուստ և այլն։ Տոնավաճառ-փառատոնը մշտապես ուղեկցվում է համերգային և մշակութային ծրագրերով։
Այս տարի փառատոնի շրջանակներում անց է կացվել նաև «Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները» թեմայով կոնֆերանս:
Նմանատիպ նյութեր
1292 դիտում
20:26 25-09-2015
Մոսկվայում անցկացվել է «Ոսկե նուռ» հայկական արտադրության ապրանքների հերթական տոնավաճառ-փառատոնը
3291 դիտում
16:34 23-11-2016
Դեսպան Եգանյանը Տորոնտոյում մասնակցել է ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնին
Այս բաժնից
646 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին