Մոսկվայի օդանավակայաններում 7 տասնյակից ավելի չվերթ է հետաձգվել և չեղարկվել
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այսօր Մոսկվայի օդանավակայաններում մի քանի տասնյակ թռիչքներ են հետաձգվել կամ չեղարկվել, հաղորդում է gazeta.ru՝-ն հղում անելով «Յանդեքս-չվացուցակ» պորտալին։
Այսպես, ըստ պորտալի՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 6, հետաձգվել՝ 11 թռիչք։
«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 2 թռիչք, չեղարկվել՝ 68-ը։
«Վնուկովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 1 թռիչք։