Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 40 չվերթ
Եղանակային պայմանների հետևանքով Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում չեղարկվել է 5 և հետաձգվել 36 չվերթ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Հունվարի 11-ին Մոսկվայում շարունակվելու է ամպամած եղանակը: Հնարավոր են նաև տեղումներ ձյան տեսքով: