Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդ, մշտապես սկանդալների մեջ հայտնվող Սիլվիո Բեռլուսկոնիին այսօր տեղափոխել են Միլանի «Սան Ռաֆայել» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնել է askanews-ը, պատճառը եղել է սրտի ռիթմիկ խախտումը։
Գործակալության տվյալներով՝ 80-ամյա քաղաքական գործչի բժիշկը՝ Ալբերտո Ջանգրիլլոն, հայտարարել է, որ բուժզննումն արդեն ավարտվել է և առաջիկա օրերին Բեռլուսկոնին դուրս կգրվի հիվանդանոցից։
Այս տարվա հունիսին Բեռլուսկոնին սրտի վիրահատության էր ենթարկվել։ Բժիշկները փոխել էին սրտի աորտալ փականը, ինչից հետո նրան խորհուրդ էին տվել հրաժարվել ակտիվ քաղաքական կյանքից։