Սիլվիո Բեռլուսկոնին վերջնականապես արդարացվել է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վերջնականապես արդարացվել է, այսպես կոչված, «Ռուբիի գործով»: Երկրի Վճռաբեկ դատարանը հաստատել է ավելի վաղ Միլանի Վերաքննիչ դատարանի արդարացնող որոշումը:
Քաղաքական գործիչը մեղադրվում էր անչափահասների մասնակցությամբ պոռնկության, մասնավորապես` 18 տարին չլրացած Ռուբի մականվամբ մարոկուհու հետ սիրային կապի մեջ: Մինչդեռ դատարանը անչափահասի հետ կապի փաստը համարել է չապացուցված` նշելով, որ Բեռլուսկոնին չէր կարող իմանալ Ռուբիի իսկական տարիքը` քանի որ աղջիկն այն թաքցրել էր:
Այժմ Բեռլուսկոնիի նկատամամբ այս գործով դատական հետագա հետապնդումն անհնարին է: