Սիլվիո Բեռլուսկոնին դարձել է «Իսլամական պետության» գրոհայինների թիրախներից մեկը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դարձել է «Իսլամական պետության» գրոհայինների թիրախներից մեկը: Ինչպես հայտնում է «International Business Times»-ը, «Առաջ, Իտալիա» կուսակցության իր համախոհների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Բեռլուսկոնին` հավելելով, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, ինքը կարող է դառնալ ահաբեկչական հարձակման թիրախ:
Քաղաքական գործիչը նշել է, որ այդ իսկ պատճառով մտադիր է խուսափել ամեն տեսակի հավաքներից և զանգվածային միջոցառումներից: