Մոսկվայում ծայրահեղականության մեջ կասկածվող 25 անձանց են ձերբակալել
Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում հատուկ ծառայությունների աշխատակիցները, ձեռնարկելով խոշորամասշտաբ գործողություններ, ձերբակալել են 25-ից ավելի քաղաքացիների, հաղորդում է Tass-ը։
Վերջիններս կասկածվում են ծայրահեղականության և ահաբեկչությանը սատարելու մեջ։ Գործակալությանը այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Հատուկ գործողությունն անցկացվել է Անվտանգության դաշնային ծառայության և Ներքին գործերի նախարարության «Է» կենտրոնի հատուկ նշանակության աշխատակիցների մասնակցությամբ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել մի քանի տասնյակ հասցեներում։
Աղբյուրը նշել է, որ խոսքը Ռուսաստանում գործող ընդհատակյա հանցավոր խմբի մասին է։