Ռումինիայում ձերբակալել են Էրդողանին գաղտնալսելու մեջ կասկածվող 2 մարդու
Ոստիկանությունը ձերբակալել է 2 մարդու, որոնց մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր գրասենյակում գաղտնալսելու մեջ:
TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վերջիններիս ձերբակալել են Ռումինիայում: Թուրքիայի իշխանությունները ձերբակալվածներին արտահանձնելու խնդրադիմում են ուղարկել: