211652_close_icon

Նեմցովի սպանության մեջ կասկածվող 2 կովկասցիների են ձերբակալել

views-count5775 դիտում article-date 14:10 07-03-2015
ՌԴ իրավապահներն այսօր ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով 2 կասկածյալների են ձերբակալել: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, փոխանցում է Ria Novosti-ն: «Տարված աշխատանքների արդյունքում այսօր նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գուբաշև Անզորը և Դադաև Զաուրը»,-ասել է Բորտնիկովը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալվածները Կովկասի բնակիչներ են: Հիշեցնենք, որ Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ին, Մոսկվայի կենտրոնում գտնվող կամրջի վրա: Նրա մարմնի վրա հայտնաբերվել էր հրազենային 4 վնասվածք:

Նմանատիպ նյութեր