Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 7-ին
1598 թ. – ծնվել է Ջովաննի Լորենցո Բեռնինին, իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ (մահ. 1680 թ.)
1787 թ. – Դելավերը դարձավ ԱՄՆ-ի առաջին նահանգը։
1845 թ. – մահացել է Ռուստամ Ռազան, Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահը (ծն. 1780 թ.)։
1928 թ. – ծնվել է Նոամ Չոմսկին, ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ։
1941 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվեց Օահու կղզու վրա գտնվող Պեռլ Հարբոր ամերիկյան բազայի վրա, դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։
1943 թ. – ընդունվեց Լիբանանի դրոշը։
1944 թ. – Չիկագոյում ստորագրվեց միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։
1971 թ. – ծնվել է Վլադիմիր Հակոբյանը, հայ ճանաչված շախմատիստ։
1988 թ. – Հայաստանի տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, մահացավ ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվեցին, անօթևան մնացին ավելի քան կես միլիոն մարդ։