Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 3-ին
1818 թ. – Իլինոյսը դարձավ ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:
1883 թ. – ծնվել է Անտոն Վեբերնը, ավստրիացի կոմպոզիտոր (մահ. 1945 թ.):
1919 թ. – մահացել է Օգյուստ Ռենուարը, ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ (ծն. 1841 թ.):
1948 թ. – ծնվել է Օզզի Օսբորնը, բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը:
1961 թ. – ծնվել է Մովսես Գորգիսյանը, հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, Հայաստանի ազգային հերոս (մահ. 1990 թ.):
1967 թ. – կատարվեց սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը:
1984 թ. – Հնդկաստանի Բհոպալ քաղաքի Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացավ 3000 մարդ:
1990 թ. – մահացել է Վալյա Սամվելյանը, հայ ճանաչված երգչուհի (ծն. 1937 թ.):
1997 թ. – Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվեց համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին: