Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 2-ին
1409 թ. – Գերմանիայում բացվեց Լայպցիգի համալսարանը:
1547 թ. – մահացել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը (ծն. 1485 թ.):
1594 թ. – մահացել է Գերհարդ Մերկատորը, ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր (ծն. 1512 թ.):
1804 թ. – Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ Նապոլեոն Բոնապարտի թագադրումը:
1868 թ. – ծնվել է Գևորգ Զ Նորնախիջևանցին, ամենայն հայոց 129-րդ կաթողիկոսը (մահ. 1954 թ.):
1897 թ. – ծնվել է Հովհաննես Բաղրամյանը, հայ մարշալ, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը (մահ. 1982 թ.):
1920 թ. – Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը:
1942 թ. – Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ անցկացվեց առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:
1971 թ. – 6 արաբական էմիրաթներ միացան և ստեղծեցին Արաբական Միացյալ Էմիրությունները:
1981 թ. – ծնվել է Բրիթնի Սփիրսը, ամերիկացի ճանաչված երգչուհի:
2013 թ. - Հայերեն Վիքիպեդիան անցավ 100.000 հոդվածի շեմը: