Խոշոր ավտովթար Երևանում. Բուսաբանական այգու մոտ բախվել են Opel-ը և Ford-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտ, իրար են բախվել Opel մակնիշի 35 AS 154 համարանիշի և Ford transit մակնիշի 673 UL 52 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի