211652_close_icon
views-count17491 դիտում article-date 08:45 18-03-2016

Խոշոր ավտովթար Երևանում՝ բուսաբանական այգու մոտ բախվել BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հարվածել է էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՌՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ բուսաբանական այգու սկզբնամասում, իրար են բախվել Երևան քաղաքի բնակիչներ, 35-ամյա Վլադիմիր Սմբատյանի վարած Mercedes մակնիշի 70 NR 101 համարանիշի և 65-ամյա Գուրգեն Հակոբյանի վարած BMW մակնիշի 34 PS 930 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեվանքով Mercedes -ի ուղեվոր Գեղամ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի կենտրոնական կայազորային հոսպիտալ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևան ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` BMW-ի վարորդ Գ. Հակոբյանը Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դոցենտ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր